Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Ռեֆորմատորի մոլուցքը»՝ որպես հոգեկան խանգարում

«Ռեֆորմատորի մոլուցքը»՝ որպես հոգեկան խանգարում
06.01.2026 | 16:29

«Ռեֆորմատորի մոլուցք» ախտանիշը նկարագրական տերմին է, որը կիրառվում է հոգեբուժության մեջ։

Հասկացության էությունը

«Բարեփոխիչի մոլուցքի» տակ հասկանում են այնպիսի վիճակ, երբ մարդը մոլեգնորեն տարված է հասարակության, պետության, գիտության, կրոնի կամ բարոյականության արմատական վերափոխման գաղափարով և իր գաղափարը համարում է միակ ճշմարիտը, չի ընդունում քննադատություն կամ այլընտրանքային կարծիքներ, կարող է ամբողջ ժամանակը, ուժերն ու միջոցները ծախսել «բարեփոխման» գաղափարի վրա՝ քայքայելով սոցիալական կապերը։

Հիմնական առանձնահատկությունը

Սովորական ակտիվ քաղաքացիական դիրքորոշումից կամ իդեալիզմից տարբերությունը այն է, որ այստեղ առկա է

ոչ քննադատական վերաբերմունք և հիվանդագին մտասեւեռում այդ գաղափարի վրա։

Բարեփոխիչի մոլուցքն ավելի հաճախ դիտվում է որպես դրսևորում, այլ ոչ թե որպես ինքնուրույն հիվանդություն։ Այն կարող է հանդիպել հետևյալ դեպքերում․

- զառանցանքային խանգարումներ (հատկապես բարեփոխչական կամ վեհության մոլուցքի զառանցանք)

-պարանոյալ խանգարումներ, որպես շիզոֆրենիկ սպեկտրի խանգարումներ։

Երբեմն՝ մանիակալ վիճակների ժամանակ (օրինակ՝ երկբևեռ խանգարման դեպքում), եթե գաղափարները կրում են մեծամիտ և անիրատեսական բնույթ։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2028

Մեկնաբանություններ